29 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, որը 29 տարի անազատության մեջ է, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, հայտնում են մի շարք լրատվամիջոցներ:



Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։