Արարատի մարզում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում դատախազի միջնորդագրի հիման վրա համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք։Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Արարատի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա Արարատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: