Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանն իր ֆեյսբուքայն էջում գրել էր, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
«Հ.Գ. Ապրեք աղոթքով, պահեցողությամբ,
ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,-
գրել է վարչապետը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։
«Միայն Աստված գիտի՝ հնարավոր
կլինի, թե ոչ, բայց այնուամենայնիվ ես համոզված եմ, որ վարչապետը համենայնդեպս այդ
իրավունքն ունի։ Մի քանի շաբաթ առաջ Կտրիճ Ներսիսյանը կոչով հանդես եկավ, երբ որ Աջապահյանին
հրավիրում էին դատախազի մոտ, նրանք կոչեր հնչեցրին, մի քանի դիմակ հագած ռուսական գործակալները
կոչեր հնչեցրին, որ՝ ժողովուրդ, հավաքվեք, իբրև թե մենք պետք է փրկենք եկեղեցին, զանգակատունն
աշխատեց: Ընդգծեմ, որ Սարդարապատից ի վեր այդ զանգակատան ձայնը չէր հնչել։ Համենայնդեպս,
վերջին 30 տարիներին ինչ փորձությունների միջով մեր ազգն անցավ, ոչ մի անգամ այդ զանգակատան
ձենը չլսեցինք, իսկ լսեցինք այն ժամանակ, երբ իրեն սրբազան հռչակած ոմն անձնավորություն,
որ հակապետական կոչեր էր անում, այդ մարդուն պարզապես հրավիրում էին համապատասխան օրգաններ,
այդ ժամանակ զանգակատան ձենը մենք լսեցինք»,- ասաց Բագրատ Առաքելյանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ ժողովուրդը
կարող է գնալ, և որտեղ նման հանրահավաք պետք է տեղի ունենա, եթե ոչ Վաղարշապատում։
Նրա խոսքով՝ ժողովուրդը կարող է գնալ, իր կամքն արտահայտել, միգուցե վարչապետն ուզում
է խորհուրդ հարցնել ժողովրդից, միգուցե ժողովուրդը կորոշի հենց այդ պահին էլ գնալ ու
ազատագրել մեր Մայր Աթոռը այն քաղցկեղից, որը որ հիմա առկա է այդ հոգևոր մարմնի վրա։
«Ես չգիտեմ, չեմ կարող ասել,
ցավոք սրտի ես հիմա Հայաստանում չեմ գտնվում և այդ օրերին չեմ կարողանա անձամբ մասնակցել,
այլապես անպայման կգնայի այնտեղ, համենայնդեպս կլսեի, թե վարչապետն ինչ է ասում, և
կտեսնեի ժողովրդի տրամադրվածությունը և միգուցե՝ կամքը»,- հավելեց Բագրատ Առաքելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան