Վարչապետ Փաշինյանը կնոջ հետ ժամանել է ՌԴ Ալթայի Հանրապետություն

Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ Ալթայի Հանրապետություն. նրան ուղեկցում են կինն ու կրտսեր դուստրը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: