Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում նշված է.


«Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Հայաստանը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը:


Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ուկրաինայի միջև ապահովել համագործակցության ներուժի իրացում՝ կարևորելով առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը։


Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի հետևողական աշխատանքը կարող է ապահովել փոխշահավետ համագործակցության որակապես նոր մակարդակ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հարաբերությունների զարգացման և հեռանկարային ծրագրերի կյանքի կոչման համար։


Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։