ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 23-24-ը:
Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել է նաև ավազակության, կողոպուտի, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք:
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար, 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։