Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը բողոքարկել են նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ:

Բացի Գլխավոր դատախազությունից, վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։