ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ զրուցել ենք Կտրիճ Ներսիսյանին վեհարանից
ազատելու՝ վարչապետի ծրագրի և ներքաղաքական զարգացումների մասին։
Պատգամավորի խոսքով՝ ինքը շատ մանրամասներ չգիտի եկեղեցական կանոնագրքերից,
բայց վարչապետն ինչու է դա ասել՝ որպեսզի բոլորի համար պարզ դառնա, որ ինքը չի ուզում
պարզապես փոխարինել մեկ մարդուն մեկ ուրիշ մարդով, որն օրինակ՝ իր համար կարող է լոյալ
լինել, և ինքը ունի ֆավորիտ թեկնածու։
Խոսելով նաև Սամվել Կարապետյանի
եղբոր որդու՝ ռուսամետ հայացքներով Նարեկ Կարապետյանի այն գրառման մասին, որում անդրադարձ
է կատարել Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը և
առաջարկել առաջնորդվել եվրոպական արժեքներով ու օր առաջ կատարել դատարանի օրինական
որոշումը, պատգամավորն ասաց. «Այդ փարիսեցիությունը,
էդ երեսպաշտությունը բնորոշ է ռուսական օլիգարխիայի և ռուսական քաղաքական էսթաբլիշմենթի
անխտիր բոլոր ներկայացուցիչներին։ Երբ որ իրենք ամբողջ օրը քննադատում են Եվրոպային
կամ հավաքական Արևմուտքին, բայց իրենց երեխեքն էնտեղ են սովորում, իրենց փողերն էնտեղ
են պահում, իրենց վիլլաները, յախտաները, հանգիստը և այլն այնտեղ են, բայց Եվրոպան վատն
է։ Հիմա մոտավորապես նույն պատմությունն է. իրենք մեզ ասում են՝ գեոպոլիտիկ վեկտորը
չի կարելի փոխել, բայց հենց իրենց պետք ա՝ վազում են։ Մոսկվայում դատարան բան չկա՞,
թող գնան ընտեղ դիմեն կամ Նիժնի Տապըռում։ Եվ շատ տարօրինակ է այս իմաստով»։
«Ես իհարկե դատարանի դերը չեմ
նսեմացնում»,- հավելեց Արսեն Թորոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան