Շարունակվում են Տաթևի Մեծ անապատի պեղումները

Տաթևի Մեծ անապատում շարունակվում են լայնամասշտաբ հնագիտական պեղումները (արշավախմբի ղեկավար՝ Արման Նալբանդյան)։ Հայտնում են «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոնից»։


Այս փուլում բացվում են նոր տարածքներ, խցերի մուտքեր, ի հայտ են գալիս արժեքավոր ճարտարապետական դետալներ, ինչպես նաև խեցեղեն։


Այսօրվա բացահայտումներից ուշագրավ էր սրբատաշ քարերով կառուցված տնտեսական հորը։


Պեղումները շարունակվում են, և սպասվում են նոր բացահայտումներ։