Առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացել են հուլիսի 23-ին:


Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալել են Երևանի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել վարչություն:


40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է պալիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է զիպ փականով երկու տոպրակ: Մեկի մեջ մարիխուանայի նմանվող 640 գրամից ավելի զանգված, մյուսի մեջ` մեթամֆետամինի նմանվող 100 գրամից ավելի զանգված:


Երկուսն էլ, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: