Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության, Արմենիա Սպուտնիկի հետ զրույցում հայտնել է պաշտպան Երեմ Սարգսյանը։


«Խափանման միջոց վարչական հսղությանը հանգամանքը չենք բողոքարկելու ՀՀ վճռաբեկ դատարան, քանի որ ժամանակ չկա ու դեռ ավելին` Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, ուստի խափանման միջոցի հարցը դատաքննության փուլում կքննարկենք»,-ասել է նա: