Գողականով չի՛ լինելու, թող ռադները քաշեն իրենց Ռուսաստան

ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվելիք նոր քաղաքական ուժը որևէ հաջողություն չի ունենա, իսկ ինքը՝ Կարապետյանը, Հայաստանում կարող է  լինել ընդամենը մեկ համայնքի ավագանու անդամ: «Ո՞նց է լինելու՝ գողականո՞վ, մենք գողականությունը ոչնչացնելու ենք, իրենց էլ՝ հետը։ Բայց իրենք էլ կրակի մեջ են, Պուտինը սրանց վերցրել ուղարկել է Հայաստան՝ հեղաշրջում անելու, թե չէ սրանք հավե՞ս ունեին գային մտնեին այս գործերի մեջ։ Հիմա էլ տղամարդկություն չունեն՝ ինքնասպան լինեն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։ 


Շիրինյանի դիտարկմամբ՝ Սամվել Կարապետյանը գործող իշխանությանը այլընտրանք լինել չի կարող. «Չի լինելու, և այստեղ  ակնկալում եմ իշխանության հստակ գործողությունները. ով փող շարժեց՝ այդ օրը պետք է գլխին ստանա։ Մենք մեր երկիրն ենք ստեղծելու, էլի կոտորվե՞նք, պետություն չունենա՞նք, թող ռադները քաշեն գնան Ռուսիա, ի՞նչ գործ ունեն Հայաստանի հետ։ Ռուսաստանի կապիտալն էլ պետք է կրճատվի Հայաստանում։ Ես առաջարկում եմ որպես այլընտրանք քննարկել մեր տարբերակը, չե՞ք կշտացել, ղարաբաղյան կլանի ճիրաններո՞ւմ պետք է մնաք»։


Քաղաքագետի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու միլիարդներ ունեցող գործիչները չեն ազատվում ռուսական ստրկությունից. «Թքեք ու հեռացեք ուրիշ երկիր։ Սամվելը ո՞նց է կառավարելու, անհնար բան է։ Կրակն ենք ընկել սրանց ձեռը, փախեք՝ դուք ոչ մեկից ուժեղ չեք»։


Լևոն Շիրինյանը կարծում է՝ Ռուբեն Վարդանյանի հետ էլ Ռուսաստանը շատ վատ վարվեց, նույնը լինելու է Սամվել Կարապետյանի  հետ. «Մենք չենք թողնելու, Հայաստանն ունի նոր դաշնակիցներ, որոնց հետ կանոնավորում է հարաբերությունները, իրենք թող մնան Ռուսաստանում։ Ի՞նչ Ռուսաստան, ի՞նչ Սամվել, ի՞նչ Վարդանիկ։ Հայաստանը պետք է գողաթափ լինի։ Իրենք չունեն գեթ մեկ հեղինակություն ԿԳԲ-ի շարքերում, որ կարողանա Հայաստանում հեղաշրջում անել, դրա համար էլ անընդհատ ֆիգուրներին փոխում են։ Հիմա այդ տղան ի՞նչ կարող է անել, թող նստի բանտից նամակներ ուղարկի»։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան