Քաղաքացիակենտրոն լրատվություն
Civic.am-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս
Պետրոսյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են գլխավոր տնօրենի չորս խորհրդականներ,
այդ թվում նախկին փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը։
Նշենք, որ վերջիններիս
աշխատավարձը կազմում էր շուրջ 1 միլիոն դրամ։
Հիշեցնենք
նաև, որ երեկ էլ աշխատանքից ազատվել էին ՀԷՑ-ի Տավուշը սպասարկող «Աղստև» և
Արմավիր ու Արագածոտն մարզերը սպասարկող «Մուսա լեռ» մասնաճյուղերի տնօրենները։