Լոռիում 2025-ի առաջին կիսամյակում քրվարույթներով վերականգնվել է 14 միլիոն, դատական ակտերով՝ 3 միլիոն դրամ

Լոռու մարզում 2025 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 14 միլիոն դրամի վնաս, դատական ակտերով՝ 3 միլիոն դրամ:

Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Լոռու մարզում 2025 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 14 միլիոն 246 հազար դրամի վնաս:


Նույն ժամանակահատվածում պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 273 հազար դրամ:

Դեռևս օրինական ուժի մեջ չմտած, դատական ակտերով բավարարված գումարի չափը կազմում է 41 միլիոն 679 հազար դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ: