Միայն 2025 թվականի հուլիսին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 2.5 մլրդ դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ տարբեր բարդություն ներկայացնող և բազմադրվագ քրեական վարույթներով միայն 2025 թվականի հուլիսին իրականացված ծավալուն գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 2 մլրդ 557 մլն 35 հզր 935 ՀՀ դրամ գումար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: