Քաղաքական «խոպանչիները» ձախողել են․ ՀՀ քաղաքացին «կտերին» չի հավատում

«Իշխանությունը պետության հատկանիշ է, և եթե իշխանություն ես, չես կարող հայ լինել՝ կամ թուրք ես, կամ ռուս, էս է մեր պրոբլեմը։ Ես ասում եմ՝ ոչ, հայն է այլևս իշխանություն, ՀՀ քաղաքացին, որովհետև սա երկիր է, սա պետություն է»,- «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հերթական հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։


Նա նշեց, որ մեծ առումով դա մանիպուլյատիվ խոսույթ է և կարծում է՝ դրսից է ներմուծվել կամ գցվել հայաստանյան դաշտ, որպեսզի մշտապես անվստահություն գեներացնեն Հայաստանի իշխանությունների նկատմամբ, հատկապես Հայաստանի քաղաքացիների կողմից ընտրված, լեգիտիմ իշխանության նկատմամբ։  


Մեր զրուցակցի կարծիքով՝ դա այլևս անլուրջ է և չպետք է հագուրդ տալ նման սադրանքներին, և այո, իրականության մեջ իշխանությունը ժողովրդինն է, և ժողովուրդն է որոշում, թե որ անձինք են լինելու տվյալ ժամանակահատվածի պետության մենեջերները։


Խոսելով այն մասին, որ որոշ հոգևորականներ վարչապետի՝ Վաղարշապատում հանրահավաք անելու մտադրությունը համարում են մեղք, քաղաքագետն ասաց. «Գիտեք, էդ հոգևորականներն այնքան մեծ մեղքեր են գործել Էջմիածնի նկատմամբ, որ այլևս իրենց լեզվով ասած՝ «больше некуда»»:


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան