Իրավապահները Տափերական գյուղում հրացաններ են հայտնաբերել

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։


 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։


 

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։