Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օգոստոսի 2-ից Ադրբեջանը սկսում է գազ մատակարարել Սիրիային: Թուրքիայի Քիլիս քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի մատակարարման մեկնարկին նվիրված արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են կառավարական պատվիրակություններ և պաշտոնատար անձինք Ադրբեջանից, Թուրքիայից, Սիրիայից և Քաթարից:
Նախագծի առաջին փուլում նախատեսվում է տարեկան Սիրիա արտահանել 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հիշեցնենք, որ այս համագործակցությունն անոնսավորել էր Թուրքիայի նախագահը, համաձայնությունը վերջնական տեսքի էր բերվել Սիրիայի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Սիրիային տրամադրվող գազի համար կվճարի Կատարը: