Ոստիկանության մի քանի ստորաբաժանում ուժեղացված հսկողություն է իրականացրել Ջենիֆեր Լոպեսի համերգի ժամանակ․ ՆԳՆ

Նախօրեին, ինչպես հայտնի է, Երևանում տեղի է ունեցել համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը։


ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ ոստիկանության մի քանի ստորաբաժանում համերգի ժամանակ իրականացրել են ուժեղացված հսկողություն։


«Որևէ լուրջ միջադեպ և պատահար չի գրանցվել, աահովվել է մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգությունը», – նշել է Սարգսյանը։


Հիշեցնենք՝ Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը: Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ 


Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։