Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դատախազը հաստատել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Այս մասին Factor TV-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրան մեղադրում են մոտ մեկուկես տարի առաջ Gala TV-ին տված հարցազրույցի ընթացքում իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ։ Մասնավորապես, ըստ գործի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է, որ Հայաստանում պետք է «ռազամական հեղաշրջում» անել։