Ընդդիմությունն այսօր իր ու ՌԴ-ի սուգը կանի, վաղը 7-ը, մի քանի օրից էլ քառասունքը․ Լևոն Շիրինյանն

Քաղաքագետ, ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Վաշինգտոնում սպասվող հանդիպումը ևս մեկ անգամ վկայում է՝ Ռուսաստանը դուրս է մնում Հարավային Կովկասից։ Շիրինյանը կարծում է, որ, այսպես կոչված, «ընդդիմությանը» այդ փաստը շատ է  անհանգստացնում: «Այսօր սուգը կանեն, վաղը՝  7-ը, մի քանի օրից՝ Ռուսաստանի ու իրենց ներկայության քառասունքը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։ 


Քաղաքագետի դիտարկմամբ՝ բացարձակ տգիտություն է նաև այն քարոզը, թե ԱՄՆ-ն Ֆրանսիային ու Եվրամիությանն այս գործընթացից դուրս է թողնում: «Մի քանի օր առաջ վարչապետը Ֆրանսիա էր գնացել, չեմ կասկածում, որ գործընթացը Մակրոնի հետ համաձայնեցված է: Ռուբիոն էլ խոսեց Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ։ Հետևաբար ամեն դետալ քննել են։ Իսկ այդ քարոզը տգիտություն է, չեկիստի ուղեղ»,- նկատեց նա։


Շիրինյանի  խոսքով՝ Ադրբեջանը «քցել է» Ռուսաստանին, և ի տարբերություն ՀՀ վարչապետի՝ Ալիևին տարել են ԱՄՆ, այլ տարբերակ չուներ: «Կարող է այնտեղ «կապրիզներ» անել, բայց իր գործն է, այդ կապրիզներն արդեն ԱՄՆ-ի հետ են։ Ալիևը հայ ժողովրդին «քցած» Պուտինին քցել է։ Ռուսաստանն Ադրբեջանի ձեռքով մեր ազգային պոտենցիալն է ոչնչացրել ու դիմացը ստացել է մի «մոնստր»»,- ասաց քաղաքագետը։


Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ռուսաստանն այժմ ճար չունի, մոբիլիզացրել է ուզուրպատոր Կաթողիկոսին. «Տեսանք ինչ տեսակ հայ եք, ոչ մեկդ իրավասություն չունեք թելադրելու։ Ռուսաստանը մոբիլիզացրել է աղբանոցը, նաև մոսկովյանը՝ Մարգարիտա Սիմոնյան, Արա Աբրահամյան։ Բայց նրանք հայության հետ ի՞նչ կապ ունեն։ Մարգարիտա Սիմոնյանը հայերեն նույնիսկ չգիտի»։



Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում