Հռչակագիրը միջազգային խոսույթից հանում է Սյունիքի կարգավիճակի «վիճելիության» հարցը․ Աթանեսյան

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ Վաշինգտոնից ավելի մեծ ակնկալիքներ չկային, տեղի է ունեցել այն, ինչ հնարավոր էր այս փուլում։


Միևնույն ժամանակ Աթանեսյանն արձանագրում է«Հռչակագրով ամրագրվում է, որ կողմերը հարաբերություններ են կառուցում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հարգման սկզբունքների վրա։ Դրանք լիովին տարածվում են Սյունիքի հաղորդուղու վրա, որը կառուցվելու է ՀՀ սուվերեն տարածքում և դրա վրա տարածվելու է  ՀՀ  օրենսդրությունը»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Ըստ Աթանեսյանի՝ ստորագրված փաստաթուղթը միջազգային խոսույթից հանում է Սյունիքի կարգավիճակի «վիճելիության» հարցը, որն Ադրբեջանի իդեաֆիքսն է եղել«Եթե Իլհամ Ալիևը իրեն թույլ տա ասել, որ Զանգեզուրը եղել է ադրբեջանապատկան, բոլշևիկները խլել տվել են Հայաստանին, ապա ինչպես ԱՄՆ նախագահն է հորդորել, պետք է կապվել իր հետ ու ասել՝ խնդրեմ այս մարդը մնում է  ոչ կառուցողական, որովհետև խոսում է այնպիսի բաների մասին, որ որևէ հռչակագրով կամ պայմանագրով ամրագրված չէ»։


Մեր զրուցակիցը գտնում է, որ ստորագրվածն Ադրբեջանի համար երազանքների փաստաթուղթ չէ, ուստի մեր  քաղաքական դաշտի հետագա քայլերը պետք է միտված լինեն  գործընթացը չվնասելուն։



Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն աբողջությամբ՝ տեսանյութում