Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ավստրալիան ևս կճանաչի Պաղեստին պետությունը՝ երկու պետությունների վերաբերյալ լուծմանը խթան հաղորդելու համար: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը,
կառավարության նիստից հետո այդ հայտարարությունն արած Ավստրալիայի վարչապետը հայտնել
է, որ ճանաչումը հիմնված կլինի այն պարտավորությունների վրա, որ Ավստրալիան ստացել
է Պաղեստինյան վարչակազմից՝ ներառյալ այն, որ ՀԱՄԱՍ-ը մասնակցություն չի ունենա
ապագա պետության կազմավորմանը։
Ավստրալիայի վարչապետը
որոշումն անվանել է պատմական քայլ, որը կփոխի Պաղեստինի արտաքին
քաղաքականությունը: Ալբանեզեն հայտարարել է, որ իր կառավարությունը կմիանա Ֆրանսիային,
Մեծ Բրիտանիային և Կանադային՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ճանաչելով
Պաղեստինը: «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետություն
ունենալու իրավունքը՝ հիմնվելով այն պարտավորությունների վրա, որոնք Ավստրալիան
ստացել է Պաղեստինյան վարչակազմից»,- լրագրողներին ասել է նա: