ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 8-11-ը:
Բացահայտվել է 298 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, կաշառակերության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, հետամտելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, նամակագրության գաղտնիությունը խախտելու և այլ դեպքեր։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած երեք օրում գրանցվել է 53 ավտովթար, 4 մարդ զոհվել է, 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։