Ռուսական գործակալները ոռնում են, քանի որ Սյունիքում ՖՍԲ-ն չի կանգնելու

Միջազգային հարցերով փորձագետ, «Վրաստանի հայ համայնքային հարթակ» ՀԿ նախագահ Գիորգի Թումասյանի կարծիքով՝ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը և երթուղու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի և տարածաշրջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում: «Հայատանի համար ձևավորվում է անվտանգության ու երկարատև խաղաղության մթնոլորտ, որտեղ կարող ենք հզորացնել մեր պետական կառույցները՝ ներառյալ նաև բանակը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Ըստ Թումասյանի՝ Հայաստանը սրանով ոչ միայն հրաժարվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից, այլև ձևավորեց նոր, եռակողմ պայմանավորվածություն, որն ավելի գերակշիռ նշանակություն ունի: «Սրանով նոյեմբերի 9-ի ճարտարապետությունն ավարտվեց, ինչը նշանակում է, որ միջանցք չի լինելու։ Մենք տեսնում ենք, որ ռուսական գործակալներն իրենց միջոցներով փորձում են տարածել, թե իբր միջանցք ենք տալիս։ Հստակ ասում եմ՝ միջանցք կլիներ, եթե ՀՀ տարածքում ՖՍԲ-ն կանգնած լիներ և վերահսկեր»,- նկատեց նա։


Ինչո՞վ են պայմանավորված ընդդիմության «անհանգստությունները»՝ հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Ռուսական գործակալների ոռնոցն այն պատճառով է, որ ՖՍԲ-ն չի գալու ու կանգնելու ՀՀ սուվերեն տարածքում, ինչը մեզ ապագայում խոչընդոտելու էր, որովհետև փաստացի մեր տարածքների մի  մասը վերահսկելու էր այլ պետություն։ Փաստացի այս դեպքում հակառակն է ստացվում՝ լոգիստիկ կապերի առումով ԱՄՆ-ն ներդրում է  անելու, ոչինչ չի տանելու իր հետ՝ ինչպես ՌԴ-ն  Հայաստանի ամեն ինչն իր սեփականությունը դարձրեց»։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան