Հայաստանն ու Ադրբեջանը կռվել են 37 տարի, մենք լուծեցինք այդ հարցը․ Թրամփ

Հայաստանն ու Ադրբեջանը կռվել են 37 տարի: Ռուսաստանը փորձեց լուծել այդ հարցը, բոլորը փորձեցին լուծել, իսկ մենք լուծեցինք: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։