ԼՂ հարցը միջազգային օրակարգից դուրս է եկել Շահրամանյանի կողմից ԼՂ-ն լուծարելու պահից

Ի՞նչ է նշանակում «անխոչընդոտ» բառը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների եռակողմ ստորագրված փաստաթղթում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ուշադրություն հրավիրեց այն համգամանքի վրա, որ տեղի է ունենալու ապաշրջափակում 4 հիմնական սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, իրավազորություն, ինքնիշխանություն և փոխադարձություն։ Ապա նկարագրվում է ապաշրջափակումը «անխոչընդոտ» բառով։


«Հիմա ակնհայտ խոչընդոտներ կան, որ, օրինակ, ադրբեջանական բեռնատարը մտնի հայկական տարածք ու հասնի Նախիջևան։ Հասկանում եմ, որ ներվ կա այդ բառի հետ կապված, որովհետև այն տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս։ Բայց չի կարող Ադրբեջանը այլ կերպ մեկնաբանել, քանի որ սկզբի հատվածում հստակ գրված է «իրավազորություն» բառը։ Բացի դրանից, նախկինում էլ, ԱՊՀ շրջանակներում պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, ստորագրել են համաձայնագիր անխոչընդոտության մասին։ Սա կարող է նաև պարզեցված համակարգ նշանակել։ Կարծում եմ՝ մենք գիտակցում ենք, որ «խաղաղության խաչմերուկը», որը հիմք է հանդիսացել ՀՀ-ԱՄՆ նոր համագործակցության, իր հերթին ենթադրելու է նաև կարողությունների հզորացում՝ այս կոնտեքստում նշանակում է նաև մեր՝ ՀՀ մաքսային ծառայությունների հզորացման գործընթաց»,- ասաց Սոնա Ղազարյանն ու հավելեց՝ հռչակագրում ներառված «փոխադարձ առավելություններ» բառակապակցությունը նշանակում է՝ ինչ առավելություն ստանում է Ադրբեջանը, օրինակ՝ թեթևացված ռեժիմի տեսքով, ստանում է նաև Հայաստանը։  

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան