Տաշիր Սամոյի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 


Հակակոռուպցիոն դատարանը միջնորդությունը կքննի օգոստոսի 14–ին՝ ժամը 17։00–ին։


Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: 


Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ 


Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է: