Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելու ժամանակ դժբախտ պատահարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հայրը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատարանում 10 մլն դրամ փոխհատուցում են պահանջել հուշաքարի և գերեզմանի վերանորոգման աշխատանքների համար:
Հարցին՝ արդյո՞ք տուժող կողմը գոհ է դատական ընթացքից, նա պատասխանել է՝ դեռևս գոհ են, մի քանի անգամ տուժողի դատապաշտպանի հետ կապված հետաձգվել են դատական ակտերը: Վերջինս կարծում է, որ սրանով փորձում են ժամանակ շահել, որ վաղեմության ժամկետն անցնի: