Ամերիկյան ներկայությունը կհանգեցնի Հայաստանի՝ ՌԴ-ի հետ ճնշող համագործակցությունից դուրս գալուն

Քաղաքագետ Գագիկ Քամալյանը դրական է գնահատում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը։ Իրանի արձագանքին անդրադառնալով՝ Քամալյանն ասաց, որ գործադիր մարմինը, որն անմիջապես ղեկավարում է երկիրը, շատ ավելի գործնական կերպով է ընկալում այս ճանապարհի բիզնես և աշխարհաքաղաքական նշանակությունը և հասկանում, որ չի հակասում Իրանի շահերին։ Միաժամանակ նշեց, որ շատ ավելի խանդով այս ամենին վերաբերվում է Ռուսաստանը, որի կոնֆլիկտահեն ազդեցությունը տարածաշրջանում նվազում է։


Միացյալ Նահանգների ազդեցության մասին Գագիկ Քամալյանն ասաց, որ այս վարչակազմը բավականին գործունակ է, խնդիրներին նայում է լուծելու միտումով։ «Ամերիկյան ներկայությունը շատ մեծ համագործակցության դաշտ ու ավելի մեծ հնարավորություններ է տալու մյուս բնագավառներում ևս Ամերիկայի հետ համագործակցելու, որը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կարողանա վերջնականապես դուրս գալ Ռուսաստանի հետ ճնշող համագործակցությունից։ Ես չեմ ասում թշնամանալ Ռուսաստանի հետ, բայց կարող ես դուրս գալ Ռուսաստանի ճնշող ազդեցությունից ու լինել նրա հետ պարտնյոր՝ ինչպես շատ այլ երկրներ»,- ասաց Քամալյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան