Այդ մարդիկ ռուսական քաղցկեղ են․ նրանց ձեռնտու չէ ՀՀ անվտանգության ամրապնդումը

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչու են ընդդիմադիր շատ շրջանակներ տարածում, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրով «միջանցքը» տվել են։


«Ինչու են էդ թեզերը կրկնում. որովհետև  իրենք խնդիր ունեն երկու մասով: Նախ՝ Ռուսաստանի շահերն են սպասարկում, ոչ թե Հայաստանի, հետևապես դա «միջանցք է»։ Մեռանք բացատրելով, որ դա միջանցք չի։ Եվ սա Ռուսաստանն է։ Երկրորդ՝ Հայաստանի մաֆիան է, ղարաբաղյան կլանն է։ Էս բոլորին որևէ կերպ ձեռնտու չի փոխել քաղաքական հարաբերությունների բովանդակությունը, Հայաստանի անվտանգությունն ամրապնդելը, հետևապես նաև անկախությունը։ Ինչո՞ւ։ Իրենք ունեն սարսափ, էլ չեն կարող ամբողջ կյանքները ուտեն, խմեն, գնան Իզմիրլյանում թոքախտի տեղեկանք հանեն, էնտեղից փախնեն Մոնակոյում ղումար խաղան, բայց Ռուսաստանի անտառներից վայրահաչեն Հայաստանի հասցեին»,- ասաց Լևոն Շիրինյանը։


Նրա խոսքով՝ սակայն կյանքը շարժվել է առաջ, և Հայաստանը օբյեկտիվ հարաբերությունների համաշխարհային վիճակով տեղափոխվել է ուրիշ միջավայր, իհարկե հայկական կողմը դա կառավարել է։


Նա նաև նշեց, որ երկրորդ անգամ է, երբ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը ձեռք է մեկնում։


«Առաջին Հանրապետությանը Վիլսոնն էր, որ ձեռք մեկնեց, սակայն չկարողացավ պետականորեն օժանդակել, բայց հսկայական հումանիտար օգուտ տվեց։ Բայց այն ժամանակվա Հայաստանի կառավարությունը նորից չարչարվում էր, շատ տառապեց, որպեսզի ստանա ամերիկյան մանդատ։ Քաջազնունին, որ հանրապետության առաջին վարչապետն էր, դաշնակցական, գնաց Վաշինգտոն, Արմեն Կարո դաշնակցական դեսպանի հետ, նաև Քարդաշյանների ու Վահանյանների ընտանիքի հետ շատ տառապեցին, որ վերցնեն այդ մանդատը, չստացվեց։ Կոնգրեսը մերժեց, Վիլսոնը չհաջողեց։ Հիմա այս անգամ հաջողվեց. Թրամփը այս կամ այն կերպ քրիստոնյա Հայաստանին ձեռք մեկնեց, և ամերիկյան կառավարությունը բերեց կայունություն»,- նշեց Լևոն  Շիրինյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան