ՀՀ գլխավոր դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման պահանջով դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի և նրան փոխկապակցված մի շարք անձանց։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։
Գործով պատասխանողներն են Թամարա Գևորգյանը՝ Ա. Գևորգյանի կինը, զավակները՝ Էմիլ, Էրիկ, Իռեն Գևորգյանները, ինչպես
նաև Անդրանիկ Բենիամինի Գևորգյանը, Ժաննա Արսենի Գևորգյանը, Կարեն Անդրանիկի Գևորգյանը,
Անդրե Կարենի Գևորգյանը, Մերի Հրաչիկի Աբգարյանը։
Հիշեցնենք՝ 2021թվականի մայիսին Հատուկ
քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացել և
օրինականացրել է ընդհանուր 4 մլրդ 921 մլն 302 հազ. դրամ։ Մասնավորապես՝ ինչպես
Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Չեխիայի Հանրապետությունում Արմեն Գևորգյանի հետ
փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել
են անշարժ գույքեր: Բացի դրանից, նշված անձինք բանկային գործարքների եղանակով
շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական
արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն
տարբերվել է իրենց կողմից ստացված օրինական եկամուտներից։
Քաղաքացիական գործը Դատարանն ստացել է ս.թ. օգոստոսի
18-ին, գործով դատավորն է Լիլի Դրմեյանը։