ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Օրագիր Մեդիա» ՍՊԸ»-ի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։
Հայցվորը
պահանջում է հրապարակայնորեն ներողություն
խնդրել հետևյալ կերպ՝ «Տեղադրել հայտարարություն «Օրագիր» ֆեյսբուքյան էջում և
oragir.news կայքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն 30 օր ժամկետով
և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ն ներողություն է
խնդրում պարոն Արայիկ Հարությունյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝
«18.07.2025թ.-ին «Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ն իրեն պատկանող «Օրագիր» ֆեյսբուքյան էջում և
oragir.news լրատվական կայքում տարածել է հրապարակում։ Հայտնում ենք, որ այդ հրապարակումը
իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություն Արայիկ Հարությունյանի հասցեին,
ինչի համար ներողություն ենք խնդրում պարոն Հարությունյանից»։
Արայիկ
Հարությունյանը նաև պատասխանողից հօգուտ իրեն՝ հայցվորի, պահանջում է բռնագանձել 3.000.000
(երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում: