Ընդդիմությունն ի՞նչ է առաջարկում՝ միջա՞նցքն են տրամադրելու ՌԴ-ին, ՖՍԲ-ն են բերելու դարձյալ Հայաստա՞ն

Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ զրուցել ենք վաշինգտոնյան համաձայնագրի և դրա շուրջ ծավալվող քննարկումների մասին։


«Կան, իհարկե, որոշակի պահեր, որ ցանկալի կլիներ ներառված լինեին այդ համաձայնագրի մեջ, բայց այնուամենայնիվ դժվար է թերագնահատել այդ համաձայնագրի կարևորությունը և դրական ազդեցությունն այն գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես մեր ռեգիոնում։ Եվ բնականաբար միայն դրական արձագանք կարող է լինել, քանի որ առաջին հերթին այդ համաձայնագիրն ավելի է վստահեցնում այն թեզը, որ համենայնդեպս մոտակա շրջանում պատերազմ Հայաստանում տեղի չի ունենա, և մեր ժողովուրդը պաշտպանված կլինի, մեր երեխաները սահմանում չեն զոհվի, և դրանից բացի, բնականաբար, Հայաստանը կստանա նոր հնարավորություններ և՛ տնտեսական, և՛ քաղաքական տեսակետից»,- ասաց Բագրատ Առաքելյանը։


 Խոսելով նաև այն մասին, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել են, որ իրենց իշխանության գալու կամ իշխանության մաս կազմելու դեպքում  հրաժարվելու են Խաղաղության համաձայնագրից, մեր զրուցակիցն ասաց, որ եթե իրենք բանտ չնստեն և իրենց թալանածը չվերադարձնեն, ապա եթե գան իշխանության, ոմանք ասում են՝ կչեղարկեն, ոմանք ասում են՝ ինչ-որ կետեր են չեղարկելու, նոր կետեր են մտցնելու, և իր մեջ հարց է առաջանում, թե նրանք ինչ են առաջարկում։


«Դուք ունե՞ք էդ հարցի լուծումը, ինչ-որ ալտերնատիվ լուծում ունե՞ք։ Ի՞նչ է, էդ միջա՞նցքն եք տրամադրելու Ռուսաստանին, ՖՍԲ-ն եք բերելու դարձյալ Հայաստա՞ն, որ ՖՍԲ-ի աշխատակիցները որոշեն, թե Հայաստանի տարածքով ով իրավունք ունի գնալու-գալու, ով իրավունք չունի՞։ Դա՞ է ձեր նպատակը, դուք ինչի՞ մասին եք ընդհանրապես խոսում»,- նշեց Բագրատ Առաքելյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան