2026-ին Մոսկվան կրակելու է իր վերջին փամփուշտը, բայց ժողովուրդը խաղաղություն չուզողներին լուսանցք է նետելու

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի խոսքով՝ ասպարեզում կան հայտնի ուժեր, որոնք հայտարարում են, որ իշխանության գալու պարագայում կչեղարկեն Խաղաղության պայմանագիրը։ Ըստ մեր զրուցակցի՝ վարչապետի հայտարարություններն այն մասին, որ առաջիկա ընտրությունները լինելու են խաղաղությանը կողմ կամ դեմ լինելու մասին, ելնում են հենց այդ իրողությունից: «Իսկապես 2026 թվականի ընտրությունները լինելու են հանրաքվե՝ այն ուժերի միջև, որոնք բացարձակապես խաղաղություն չեն ուզում, և նրանց, ովքեր  խաղաղությունը պատկերացնում են որպես բարեկեցության ու զարգացման հիմք։ Ուզում եմ վստահություն հայտնել, որ ՀՀ միջին վիճակագրական ընտրողն իր մեծամասնությամբ գնալու է ու այո՛ ասի խաղաղությանը, իսկ մյուսներին թողնի Հայաստանի Հանրապետության պատմության  լուսանցքում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Ըստ Ադամյանի՝ տրամաբանական է, որ որոշ ուժեր դեմ են Խաղաղության պայմանագրին, քանի որ դեմ են պետությունը զարգացնելուն. «Իրենց պետք է գալ իշխանության ու Հայաստանը վերադարձնել Ռուսաստանին։ Այդ սցենարը մշակվում ու պարտադրվում է Կրեմլից։ 2026 թվականին Կրեմլը փորձելու է դա վերջնահարվածով ներկայացնել։ Միանշանակ է, որ 2026 թվականի ընտրությունները Մոսկվայի համար  փորձաքար են։ Մոսկվան  կրակելու է  իր վերջին փամփուշտը, ամեն ինչ անելու է, որ  իշխանության գան այն ուժերը, որոնց ինքը 2020 թվականից հետո պարբերաբար նետում է ասպարեզ»։


Մեր զրուցակիցը նշում է, որ այդ բոլոր փուլերում ժողովուրդը երբևէ փողոց դուրս չեկավ կրիտիկական զանգվածով: «Այսինքն՝ ժողովուրդն ի սկզբանե ասաց խաղաղությանը կողմ լինելու իր կարևորագույն խոսքը»,- եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում