ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ զրուցել ենք Վաշինգտոնյան համաձայնագրի
և ներքաղաքական իրավիճակի մասին։
Պատգամավորի խոսքով՝ համաձայնագիրը
հայոց պատմության մեջ մի կարևորագույն էջ բացեց, որը ՀՀ-ն տանում է խաղաղության և զարգացման
ճանապարհով։
«Հիմա հայ հանրությունն ունի
երկու տարբերակ. կան մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք պատերազմի են ձգտում, պատերազմ
են ցանկանում, և կանք մենք և միայն մենք, որ խաղաղություն ենք բերելու հայ ժողովրդին
և զարգացնելու ենք ՀՀ-ն, և Հայաստանում լինելու է ապագա, ինչպես որ մենք մեր նախընտրական
քարոզարշավի ժամանակ ասել ենք՝ «Կա՛ ապագա», և այդ ապագան հիմա է։ Հայ հանրությունը
շատ ջերմ է ընդունել։ Մեր հայրենակիցները շատ պատերազմներ են տեսել հատկապես այս վերջին
տարիներին, շատ զոհեր ենք ունեցել, հիմա բոլորն էլ ցանկանում են, որպեսզի ունենանք
խաղաղ, անվտանգ և զարգացող հայրենիք»,- ասաց պատգամավորը։
Խոսելով նաև այն մասին, որ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը և ՀՅԴ-ական Իշխան
Սաղաթելյանը հայտարարել են, որ եթե իրենք գան իշխանության կամ իշխանության մաս կազմեն,
ապա խաղաղության համաձայնագիր չեն ստորագրի, պատգամավորն ասաց, որ այս պահին անհնար
է, որ գան իշխանության և չեղարկեն այս համաձայնագիրը, որովհետև իրենք մշտապես պատերազմներ
են հրահրել: Իսկ երբ 2008-ին իրենք հանրահավաք էինք անում, նրանք ասում էին՝ այ եթե
դուք հանրահավաք անեք, թշնամին կկրակի, թշնամին կհարձակվի։ Ժողովրդին վախեցնում էին,
որ հանկարծ անհնազանդության ակցիաներ չլինեն։
Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանի
այն հայտարարությանը, որ Ռոբերտ Քոչարյանը լավագույն բանակցող էր, պատգամավորն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը լավ բանակցում էր էն ժամանակ, դրա համար
իր կառավարման ընթացքում գլխատվեց Հայաստանի Հանրապետությունը, սպանվեց, օրինակ, սպարապետ
Վազգեն Սարգսյանը։ Դե իհարկե լավ բանակցողի ժամանակ կսպանվեր օրինակ՝ Կարեն Դեմիրճյանը։
Խոռխոռունին, ում գործը վերաբացվում է։ Ինքը փորձում էր Մեղրին փոխանակել, իսկ ՀՀ տարածք
փոխանակողը չի կարող հայի գեներ ունենալ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան