Քաղաքացին Գյումրի-Մարմաշեն խճուղու կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 20-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի-Մարմաշեն խճուղում գտնվող կիսակառույց շենքերից մեկում զենք-զինամթերք է թողել։


Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։


Նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, հրացաններ, ինքնաձիգի 2 պահունակ, նռնակ ու տարբեր տրամաչափի 521 փամփուշտ։


Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: