Հանրապետության նախագահն այցելել է Գորիս

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք։


Գորիսում նախագահը նախ այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում։


Նախագահը տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։


Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի բնակիչների հետ, անդրադարձել նրանց մտահոգություններին, քննարկել մարզի առկա խնդիրներն ու վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները։

Հանրապետության նախագահը նաև խոսել է երկրի օրակարգային մի շարք հարցերի շուրջ։