«Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը կօգնի ֆիքսել ճանապարհների թերությունները

«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից խորհուրդ են տալիս ներբեռնել «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կարող են՝ 


  • ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին:
  • Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։
  • Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։
  • Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլ. հասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։
  • Հաղորդված ամբողջ ինֆորմացիան հասանելի է «Հաղորդված թերություններ» բաժնում։
  • Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։