Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 2 դեպք

Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025 թվականի տաք ջերմաստիճանով պայմանավորված՝ կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են, որ չնայած սրան՝ Հայաստանի Հանրապետությունում այս հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը կայուն է։ 2025թ․-ին՝ մինչ այս պահը, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք։

ՀԻՇԵՑՈՒՄ

  • Մոծակներով փոխանցվող հիվանդություններով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է.
  • կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս,
  • օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր,
  • օգտագործել հակամիջատային ցանցեր: