Հրդեհ Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում

Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։57-ի,ն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ 


Առաջիկայում հրդեհի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: