Մոսկվայի Տագանյան դատարանը երկուշաբթի օրը կալանավորել է հայազգի բլոգեր Արսեն Մարկարյանին՝ Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեղադրանքով։ Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Մոսկվայի դատախազությունը հրապարակել է դատարանի որոշումը։
Կալանքի միջնորդությունը քննվել է փակ ռեժիմով,
գրում է «Կոմերսանտը»։ Նրան առաջադրված
մեղադրանքների էությունը մանրամասն չի բացահայտվում։ Ուժային կառույցներից
արտահոսքեր հրապարակող անանուն Telegram-ալիքը պնդում է, որ քրեական հետապնդման
պատճառը եղել է բլոգերի կողմից տեսանյութը, որում նա վիրավորել է Խորհրդային Միության
հերոս Ալեքսանդր Մատրոսովին։
Տեսանյութը հրապարակվել է փետրվարին։ Մարկարյանը
ձերբակալվել է օգոստոսի 23-ին Մոսկվայի մարզում։ Նա գտնվել է մեքենայի
բեռնախցիկում։ Mash-ը պնդում է, որ նրան փորձել են գաղտնի տարհանել Ռուսաստանից։
Երկուշաբթի օրը
դատարանում նա հայտարարել է, որ
տեսանյութում, որը քրեական գործի հարուցման
պատճառ է
դարձել, ինքը չէ։