Տեղեկատվական անվտանգության փորձագետն ահազանգում է խաբեությունների նոր ալիքի մասին

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է խաբեությունների նոր ալիքի մասին։ 


Սամվել Մարտիրոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 


«Կրկին նոր ալիք է խաբեությունների։ Զանգում են, առաջարկում 5G կապը միացնել։ Կամ բանկից։ Բոլոր դեպքերում առաջարկում են կպնել WhatsApp-ով, ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել։ Մի տրվեք, ընկերությունը երբեք նման բան չի առաջարկի»,- գրել է Մարտիրոսյանը։