Սերժ Սարգսյանի շուրթերից հնչածը հակապետական է. նրանց թեզերը ջախջախված են

Այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը, խոսելով վաշինգտոնյան համաձայնագրի մասին, ասել է. «Այդ փաստաթուղթը պետք է անվանել ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները»։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։ Նա նշեց, որ կոնկրետ այդ ասելիքին մեկնաբանություն չկա, որովհետև այն, ինչ հնչում է Սերժ Սարգսյանի շուրթերից, իր մեջ կրում է հակապետական բնույթ։


«Ակնհայտ էր, որ այդ մարդիկ պետք է Հայաստանի Հանրապետությանը խաղաղություն բերող փաստաթղթից այսքան ջղաձգվեին։ Որովհետև, ըստ էության, նրանց բոլոր թեզերը ջախջախված են, թեզերը արտատարածքային միջանցքի մասին, թեզերը Սյունիքի վտանգված լինելու մասին, թեզերը տարածքներ զիջելու մասին, թեզերը ՀՀ-ի նկատմամբ ռազմական նպատակների մասին և այլն»,- ասաց պատգամավորը։


Մեր զրուցակցի խոսքով՝ օգոստոսի 8-ին ստորագրվել են շրջադարձային փաստաթղթեր ՀՀ-ի պատմության իմաստով։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան