Մեծամորցի տղամարդու տանը կես կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 23-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրի 47-ամյա բնակչի տունը։


Արդյունքում հայտնաբերվել են 3 պարկ ու մեկ պլաստմասե տարա՝ ընդհանուր 579 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող զանգվածով։


Արմավիրցի տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։