Հրդեհ Սպիտակ քաղաքում. դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական երկու մարտական հաշվարկ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Շվեցարական թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։38-ին, մարվել՝ 13։04-ին: Այրվել են խոտածածկույթ և երեք չշահագործվող ավտոմեքենաի թափք։