Բելառուսը չէր կարող առանց Պուտինի գիտության Բաքվի հետ այդպիսի ռազմատեխնիկական գործակցություն ունենալ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Բելառուսի կողմից Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախօրեին Ադրբեջանին վաճառած զենքերի մասին արտահոսած փաստաթղթերին, նշեց, որ ակնհայտորեն Բելառուսը դավաճանել է ՀԱՊԿ-ի իր դաշնակցին, որն արդեն փաստաթղթավորված է և ապացուցված։  


Բայց արդյոք Բելառուսը, Լուկաշենկոն սա կարո՞ղ էր ինքնուրույն անել՝ առանց ռուսական գիտության։ Ըստ նրա՝ Բելառուսի նախագահը սա արել է Պուտինի գիտությամբ կամ հրահանգով։ 


Սաֆարյանը նաև նկատեց. «Երկրի կաթողիկոսը, որը կուրծք է ծեծում Արցախի համար, Ամանորյա ուղերձում խցկում է քաղաքական տեքստեր, Հայաստանին պարտադրում է օրակարգում դնել արցախահայերի վերադարձի խնդիր, մոռացե՞լ է նաև՝ ով է բերել այն վիճակին, որ արցախահայերն այսօր ունեն Արցախ վերադարձի խնդիր։ Բա ինչպե՞ս է լինում, որ Արցախի մասին մտածող հոգևորականը հանկարծ թքած է ունենում այդ հետևանքը հարուցած երկրի նկատմամբ և՛ սեփական հոտի, և՛ սեփական երկրի իշխանությունների դիրքորոշումներն անտեսելով՝ գնում է այդ երկիր։ Բացատրեք ինձ։ Քանիցս ասել եմ՝ ինչպես իշխանությունները չեն կարող իրական պատճառն ասել, այնպես էլ կաթողիկսոը չի կարող ազնվորեն ասել, թե ինչի է առաջացել այս վեճը։ Չի կարող ասել, որ ինձ սրա համար է պատժում ժողովուրդը՝ քանի որ ես Պուտինի ասածը արել եմ։ Սա արվել է նրա համար, որ սառույցը կոտրվի։ Գարեգին Բ-ին խնդրել են այդ այցը կատարել, որ հայկական իրականության մեջ Բելառուս չգնալու կոնսենսուսը ջարդվի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

 


Մանրամասն՝ տեսանյութում

 Վովա Հակոբյան