Սոցիալական ցանցերում քանդված Ծիծեռնակաբերդի կեղծ լուսանկար է տարածվում․ FIP

Fip-ը գրում է․

Վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցներն ու սոցիալական մեդիան ակտիվորեն քննարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները։ 

«Karen Mkhitaryan» անունով ֆեյսբուքյան օգտատերերից մեկը անդրադառնալով թեմային տարածել է մի լուսանկար, որում Հուշահամալիրի Հավերժության տաճարի թեք մույթերը ջարդված են, երեսպատման սալիկները թափված հատակին։ 

Լուսանկարը մեծ տարածում է ստացել Facebook-ում։


Օգտատերը նաև, ի թիվս բազմաթիվ այլ օգտատերերի շահարկումների, կասկած է հայտնել, որ այն իրականում քանդվում է, և ոչ թե վերանորոգվում։ 


«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ լուսանկարը գեներացված է արհեստական բանականության (ԱԲ/AI) միջոցով, այսինքն՝ կեղծ է։ 


Նախ քարերի կույտն իր գույնով և ստվերով չի ներդաշնակվում ընդհանուր միջավայրի հետ։ Բացի այդ, հուշարձանի մակերեսին առկա ճաքերը բնական չեն երևում․ նման թերություններ հաճախ հանդիպում են ԱԲ-ով կամ ֆոտոմոնտաժով ստացված պատկերներում, երբ պատկերի տարբեր հատվածները սահուն կերպով չեն միացվում։


Այսպես, ԱԲ-ով գեներացված լուսանկարները վերլուծող հարթակներից Sight Engine-ը լուսանկարի կեղծ լինելու հավանականությունը 99% է գնահատել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում