Քաղաքացիակենտրոն լրատվություն
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում իրականացվել են խուզարկություններ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ Կոմիտեի՝ ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ փաստաբան։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել», – նշեցին ՀԿԿ-ից։