Արձագանքելով Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Սարգսյանի քննադատություններին, թե մեր տնտեսությունը հիմնված է Սովետական Հայաստանի փլուզված ընկերությունների վրա և արդիական չէ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Civic.am-ի եթերում նկատեց. «ՀԷՑ-ն է արդիակա՞ն, թե՞ Կրկեսի շենքը, որ քանդվեց ու դեռ չի կառուցվել։ ՀԷՑ-ի սովետական փայտից սյուները ահա Սովետական Հայաստան հիշեցնում են, այդ հաղորդալարերը հիշեցնում են, մեխանիզմը, որով կառավարվում է այդ կառույցը, ինձ շատ է հիշեցնում խորհրդային տարիների կոռուպցիան և բոլոր վատ բարքերը»։
Անդրադառնալով քննադատություններին,
թե տնտեսությունը չի աճում, կամ կեղծ աճ է գրանցվում, նախարարն ասաց. «Կա՛մ գիտելիք
չունեն, պատկերացում չունեն, կա՛մ ունեն գիտելիք, պատկերացում, բայց մարդկանց խաբում
են։ Հիմա անգրագետ են, թե խաբեբա՝ չեմ կարող ասել, բայց այդ երկուսից մեկն են»։
Պապոյանը ուշադրություն հրավիրեց
հանգամանքին, որ նախկինում պետական պարտքն աճում էր արտաքին պարտքի ձևով, այժմ՝ ներքին,
ինչը, ըստ էության, նշանակում է, որ պետությունը մի գրպանից մյուս գրպանն է տեղափոխում
գումարը, և փողը մնում է երկրում։
«Ընդդիմությունը գլխովին ջախջախված
է վաշինգտոնյան փաստաթղթերի
ստորագրումից հետո։ Իրենք ծանոթ էին փաստաթղթին, բայց
ստում էին, թե ծանոթ չեն, որովհետև հույս ունեին, որ չի ստորագրվի այն և չի հրապարակվի»,-
ընդգծեց Պապոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան